Դանիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Գրենլանդիայում․ կոչ՝ տեղի բնակիչներին
Դանիան մշակել է ծրագրեր, որոնց համաձայն ընթացիկ տարվա ընթացքում Գրենլանդիա կարող է ուղարկվել մինչև հազար զինծառայող։ Նախատեսվում է, որ դանիական զինված ուժերի ներկայացուցիչները կղզում կգտնվեն ամբողջ տարվա ընթացքում՝ ապահովելով շարունակական ռազմական ներկայություն։
Ըստ տեղական TV2 հեռուստաալիքի՝ քննարկվում է նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների անձնակազմի պարբերական տեղափոխումը Գրենլանդիա։ Այս քայլերը կապված են տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական ակտիվության հետ և դիտարկվում են անվտանգության միջավայրի փոփոխության համատեքստում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Դանիայի ինքնավար տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության մասին։ Bloomberg գործակալության տվյալներով՝ Դանիան նաև նախատեսում է Գրենլանդիայում իրականացնել ամբողջ տարվա ընթացքում անցկացվող ռազմական վարժանքներ։
Նշենք, որ դանիական կողմն արդեն իսկ Գրենլանդիա է ուղարկել 58 զինծառայող՝ երկրի բանակի շտաբի պետ Պետեր Բոյսենի գլխավորությամբ։ Այս քայլը դիտարկվում է որպես նախատեսվող ավելի լայն ռազմական ծրագրերի առաջին փուլ։
Հավելենք, որ Գրենլանդիայի իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին նախապատրաստվել հնարավոր ռազմական հակամարտությանը։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել:...
Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազ...
Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով
Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապ...
Նարեկ Կարապետյանը` վարչապետի` իրենց թեկնածուի անունը հայտարարելու մասին
Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը:...