ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ապարանի, Արագածի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Նմանատիպ հոդվածներ
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
Հանցագործները կարողանում են որսալ SMS հաղորդագրությունները
ՆԳՆ Կիբեռոստիկանությունից նշում են․«Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողո...
Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է․ Լևոն Ազիզյան
Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հ...