Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում
Ֆրանսիայի կառավարությունը դիմել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ Գրենլանդիայում անցկացնելու առաջարկով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։ Ըստ հրապարակման՝ Փարիզը պատրաստ է իր ներդրումն ունենալ հնարավոր զորավարժությունների կազմակերպման և իրականացման գործում։
Նախաձեռնությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին հայտարարել էր, թե Դանիան ի վիճակի չէ ապահովել Գրենլանդիայի պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ դանիացի որոշ պաշտոնյաներ նույնիսկ չեն այցելում կղզի, և Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն հաստատի այնտեղ։
Նույն օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտենում է Եվրամիության հետ առևտրային համաձայնագրի նախապատրաստման ավարտին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 10 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբ, որոնք ռազմական ուժեր կուղարկեն Գրենլանդիա։
Բեսենթի խոսքով՝ նշված մաքսատուրքերը կկիրառվեն այն դեպքում, եթե Դանիան կամավոր կերպով չհրաժարվի Գրենլանդիայից։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է հնդկական «Pinaka» հրթիռների արտահանումը Հայաստան
Հնդկաստանի Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարեց Solar Defence and Aerospace Limited (SDAL) Նագպուրի գործարանից...
Նորվեգիան քաղաքացիներին տեղեկացնում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին
Նորվեգիան նամակներ է ուղարկել հազարավոր քաղաքացիների՝ կոչ անելով նրանց պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում սեփակ...
Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ են գնում Չինաստանի նույն գործարաններից. FT
Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի մասեր են գնում Չինաստանի նույն գործարաններից, այս մասին հայտնել է Fin...
Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում
Իսրայելական մարտական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Անսար շրջանում, ՌԻԱ Նովոստիին հայտնե...