Վտանգ կա, որ Եվրոպան կհամաձայնի Գրենլանդիան հանձնել ԱՄՆ-ին․Bloomberg
Վտանգ կա, որ Եվրոպան կհամաձայնի Գրենլանդիան հանձնել ԱՄՆ-ին ՝ Վաշինգտոնին հաճոյանալու նպատակով։ Այս մասին TACC-ի փոխանցմամբ գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի, որը մասնակցում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ եվրոպական քաղաքական շրջանակներում տարածված է համոզումը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգն ավարտվել է, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարածքների գրավումը կարող է էականորեն փոխել համաշխարհային քաղաքականության կանոնները։ Նա նշել է, որ եվրոպացի որոշ առաջնորդներ կարող են պատրաստ լինել Գրենլանդիայի հարցում զիջման գնալ՝ «Սպիտակ տանը հանգստացնելու ևս մեկ փորձի շրջանակում »։
Bloomberg-ը նաև նշում է, որ եվրոպացի պաշտոնյաները «շոկի մեջ» են ԱՄՆ-ի աջակցության կտրուկ նվազումից և Վաշինգտոնի քաղաքականության արագ փոփոխությունից՝ բարեկամական մոտեցումից դեպի ավելի կոշտ և հակադիր դիրքորոշում։ Նրանցից մի քանիսը խոստովանել են, որ դժվարանում են արձագանքել «անընդհատ փոփոխվող պահանջներին և սպառնալիքներին, որոնք հաճախ չեն ենթարկվում տրամաբանական բացատրության»։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է նվիրվել, չհերքված է սա․ Ղազարյան
Կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել:...
Սիմոնյանը քննադատել է Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել.«Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազ...
Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով
Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապ...
Նարեկ Կարապետյանը` վարչապետի` իրենց թեկնածուի անունը հայտարարելու մասին
Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը:...