ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկվանից հետո կատարել եք Ձեր տնային աշխատանքը. իմքայլականը՝ ԲԴԽ նախագահին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր՝ մարտի 3–ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճից ԲԴԽ նախագահից հետաքրքրվեց, թե իր՝ դատավորներին ուղղված կոչը նպաստել է դատական իշխանության հեղինակության բարձրացման վրա, թե հակառակը։
«Գովելի է, որ երեկվանից հետո Դուք կատարել եք Ձեր տնային աշխատանքը, վերընթերցել եք Դատական օրենսգիրքը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, բայց տեսեք, այն որ այստեղ հնչում են այդ հարցերը, եւ դրանք միայն մերը չեն, դա նշանակում է, որ խնդիր կիա, Դուք որպես ԲԴԽ նախագահ պիտի Ձեր գործունեության ընթացքում հասկացած լինեք, որ խնդիրները անտեսելով, այն չի լուծվում։ Ձեր պահվածքն այսօր խնդիրն անտեսելու, դրանից պաշտպանվելու ճանապարհ է, որը Ձեր իրավունք է, բայց անգամ, եթե Դուք անտեսեք այդ խնդիրը, այն չի դադարելու գոյություն ունենալ։ Ի՞նչ եք կարծում Ձեր այդ հայտարարությամբ որպես ԲԴԽ նախագահ, նպաստել եք, որ դատական իշխանության հեղինակությունը ավելի բարձրանա, թե՞ հակառակը»,– դիմելով ԲԴԽ նախագահին ասաց Կոնջորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ ինձ հետ օրենքով գողեր են կապվել, սպառնացել. Արման Բաբաջանյան
Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց ԱԺ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...