ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք գերագնահատում եք իմ ինտելեկտուալ հնարավորությունները. Ռուս լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը օրերս ռուս լրագրողներին զարմացրեց իր ինտելեկտով։
Երբ ռուս լրագրողն ԱԺ փոխխոսնակին հարցնում է՝ ինչու՞ վարչապետն արեց «Իսկանդեր»-ի վերաբերյալ հայտարարությունը, Ալեն Սիմոնյանը հետևյալ կերպ է պատասխանում․ «Այս պահին չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին, քանի որ Հայաստանում կատարվում են տարբեր իրադարձություններ, որոնց վրա իմ պատասխանը կարող է ազդեցություն թողնել։ Միակ բանը, որ կարող եմ ասել, պարզապես պետք է դիտարկել իրադարձությունների կապը։ Այդ հայտարարությունից հետո եղավ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ պաշտոնից ազատում է որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, որին հաջորդեց ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը։ Կարծում եմ՝ սա կհուշի ձեր հարցի պատասխանը»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ է ՌԴ ՊՆ-ն հայտարարել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է՝ «Իսկանդեր»-ը չի կրակել պատերազմի 44 օրվա ընթացքում։
Ռուս լրագրողը, արձագանքելով Ալեն Սիմոնյանին, ասում է․ «Դուք գերագնահատում եք իմ ինտելեկտուալ հնարավորությունները։ Ասում եք, որ կարող եմ հականալ ամեն ինչ, բայց չեմ հասկանում։ Փաշինյանն ասաց «Իսկանդերի» վերաբերյալ, իսկ հետո ՌԴ ՊՆ-ն ասաց, որ «Իսկանդերը» չի կրակել։ Մտածեցի և ի՞նչ»։
Ալեն Սիմոնյանն էլ իրավիճակը շտկելու համար ասաց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով նպատակահարմար չի գտնում լրագրողի հարցին կոնկրետ պատասխանել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռը. #MiddleEastEye
Հայաստանը նոյեմբերին, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվի ուղղությամբ առնվազն 1 ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թողեք էթանք, հո զզվանք չեք. Ավտոբուսները Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տարան տուն. Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքից ու երթից հետո դրանց մասնակցած մարզերի բնակիչն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Եթե Նիկոլ Փաշինյանի մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն պետության ճակատագրի հանդեպ, պետք է հեռանա. Զատուլին
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը ծխի ու մոխրի՝ 5 կմ բարձրությամբ հսկայական սյուն է արտանետել երկինք
Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում ժայթքել է Սինաբունգ հրաբուխն ու ծխի և մոխրի՝ 5 կմ բարձրությամբ հսկայական սյուն արտ...