ՏԵՍԱՆՅՈՒԹ.Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռը. #MiddleEastEye
Հայաստանը նոյեմբերին, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվի ուղղությամբ առնվազն 1 ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձակել, սակայն այն խոցվել է Ադրբեջանի կողմից: Այս մասին Middle East Eye գործակալությանը հայտնել է տեղեկացված բարձրաստիճան պաշտոնյան:
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին խրախուսել է օգտագործել «Իսկանդեր» հրթիռները և նյութական աջակցություն է ցուցաբերել դրանց արձակման համար՝ ստիպելու համար Ադրբեջանին հրադադարի գնալ:
««Իսկանդեր» բալիստիկ հրթիռը Երևանի կողմից արձակվել է հրադադարից մի քանի օր առաջ՝ մայրաքաղաքի ուղղությամբ։ Դա անհանգստացրել է ադրբեջանցի պաշտոնյաներին։ Սակայն ադրբեջանական զինվորականների կողմից շահագործվող իսրայելական «Բարաք-8» հակահրթիռային պաշտպանության համակարգը խոցել է այն»,- ասել է պաշտոնյան։
«Այդ հրթիռների հետագա կիրառումը կարող էր իսկապես սրել իրավիճակը։ Եվ ես կարծում եմ, որ դա, ի թիվս այլ բաների, համոզել է ադրբեջանական ղեկավարությանը գնալ հրադադարի»,- նշել է նա։
Համակարգն Ադրբեջանի կողմից ձեռք է բերվել 2018 թվականին և անցել է փորձարկումներ։ Նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարից մի քանի ժամ առաջ սոցցանցերում հայտնված տեսագրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը «Իսկանդեր» հրթիռ է արձակել Ադրբեջանի տարածքի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թողեք էթանք, հո զզվանք չեք. Ավտոբուսները Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տարան տուն. Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքից ու երթից հետո դրանց մասնակցած մարզերի բնակիչն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հուզվեց հանրահավաքի ժամանակ
Դուք պիտի հաղթեք: Հայաստանի Հանրապետությունում որևէ ուժ հաղթող չպիտի լինի, պիտի լինի միայն ու միայն մի ուժ՝ ժողովուրդը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նիկոլ Փաշինյանի այսօրվա երթը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Բարեկամներ, «Իրազեկ քաղաքացիների միավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ավելի լավ է համատարած պատերազ լինի, մեր ու մանուկ, հղի, չբեր կոտորվեն քան նախկինները գան. Փաշինյանի աջակից
Մեզ հողերը չեն հետաքրքրում: Հիմա ես քո ախպերն եմ, քեզ ե՞ս եմ հետաքրիր, թե՝ հազար մետր հողը:Այս մասին երեկ հանրահավաքի ժա...