«Մեր ժողովուրդը շարունակելու է մնալ այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակում... ».Սենոր Հասրաթյան
Մեր ժողովուրդը շարունակելու է մնալ այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակում, քանի դեռ նրա ճակատագիրը որոշողը Երևանի Հանրապետության հրապարակում <<հրահանգով>> հավաքվածների <<աջակցությունը>> վայելող իշխանությունն է, այլ ոչ թե նույն պահին Հայրենիքի ճակատագրով մտահոգ և խղճի կանչով Բաղրամյան պողոտայում հավաքված ամենատարբեր տարիքի մտածող մարդիկ: Հասարակության այդ երկու հատվածների տարբերությունը կայանում է նրանում, որ նրանցից մեկը՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը, ոտքի է ելել հանուն Երկրի և նրա անվտանգության երաշխավոր ԲԱՆԱԿԻ պաշտպանության, իսկ մյուսը՝ հատուկ հրահանգավորումով՝ ի պաշտպանություն Երկիրն ու ԲԱՆԱԿԸ քանդողի...
Հ.գ.-Այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակից դուրս գալու համար մեր երկրին ու ժողովրդին հարկավոր է առանց վարկյան կորցնելու նորից դառնալ մեկ բռունցք և գնալ մտածող ու հաղթող առաջնորդի հետևից: Իսկ նման որակներով զինված ոչ թե առաջնորդ, այլ առաջնորդներ մեր ժողովուրդն ունի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...