Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Մանրամասներ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում, թե կառավարությունից կապ են հաստատել ԶՈՒ ԳՇ պետի հետ՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը խնդրում է՝ Օնիկ Գասպարյանն առավոտյան՝ ժամը 9-ին, ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման, սակայն Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես Գլխավոր Շտաբում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։ Ավելի վաղ այս տեղեկությունը չէր մեկնաբանել վարչապետի խոսնակ` Մանե Գևորգյանը և ասել էր.
«Ո՞վ ասաց, որ վարչապետն Օնիկ Գասպարյանին հրավիրել է, նա էլ ասել է՝ իրեն պետք եմ, թող ինքը գա։ Նման ստահոդ լուրերի մի՛ հավատացեք»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
Վարչապետի գրառումը երթի ավարտից հետո
Սիրելի հայրենակիցներ. մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Նախորդ ուղիղ եթերի վերջում կա...