Օրվա լրահոս

Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի՝ առավել ևս այսօր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։  

«Մենք հայտարարել ենք, որ այսօր հավաքվել ենք մարտի 1-ի զոհերի հիշատակի միջոցառոմ ենք կազմակերպելու Հրապարակում, որին հետևելու է նաև երթ և մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել և տարբեր մարզերից կազմակերպվում, ինքնակազմակերպվում և գալիս են Երևան»,- ասաց նա։  
Նա հերքեց լուրերը, որ գյուղապետերին հրահանգներ են տրվել։  

«Բազմաթիվ հեռախոսազանգերի վիդեոներ եմ տեսել, որոնք, իմ կարծիքով, սարքած են, ավելի ճիշտ որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են»,- ասաց նա։ 

Հարցին՝ ինչո՞ւ է «Իմ քայլը» խմբակցությունը այժմ նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու վերաբերյալ հայտարարություններ անում՝ Սարգսյանը նշեց. «Այդ հարցը ճիշտ կանեք տաք Վահագն Հովակիմյանին, ես դեռևս չեմ ուսումնասիրել, երբ ուսումնասիրեմ՝ կպատասխանեմ»։ 

Նա նշեց, որ այժմ քննարկում են քառօրյայի հարցերը, քանի որ վաղը մեկնարկում է ԱԺ քառօրյան։

Վերջին նորություններ