Հասարակություն

Որևէ մեկը չի կարող ստիպել թաղապետարանի աշխատակիցներին մասնակցել այս կամ այն հավաքին

Unknown 120 դիտում
Որևէ մեկը չի կարող ստիպել թաղապետարանի աշխատակիցներին մասնակցել այս կամ այն հավաքին

Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Երևանի Կենտրոն վարչական շրջանը` իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելով։ 

«Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին: Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ: 

Տեղեկացվում է, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը, բայց ավելացվում, որ համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը: 

Թաղապետարանից հորդորում են չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն: 

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները իրազեկման ակցիա են իրականացնում` հայտնելով, որ այսօր` ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկման շարժումը բողոքի երթ է իրականացնելու Բաղրամյան պողոտայից։ Ակցիայի շրջանակում նրանք մտան նաև Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան։   
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250