Ազգովի համախմբվել բանակի շուրջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել` կոչ անելով ազգովի համախմբվել բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին և արտաքին ոտնձգություններից։ Տեղեկանում ենք ՀՀԿ պաշտոնական էջից։ 

«Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող հայոց բանակը։ Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ»,–գրված է հայտարարության մեջ։ 
ԳԱԱ–ն Փաշինյանից պահանջում է պատերազմում կրած անհաջողությունը չբարդել զիվորականների վրա 
Նշվում է, որ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը բացահայտում է, թե ինչ խորը արմատներ է գցել պետական դավաճանությունը մեր պետության ներսում։ Այն, ըստ ՀՀԿ ԳՄ–ի, հանդիսանում է նաև ՀՀ նախագահի ինստիտուտի վրա ապօրինի ճնշում գործադրելու հակասահմանադրական վարքի աղաղակող դրսևորում։ 

ԳՄ–ն հայտնում է, որ վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականն այլընտրանք չունի. միահամուռ կերպով մեր քաղաքական և քաղաքացիական պարտքը կատարել այսօր 18:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ի սատարումն հայոց պետականության և Զինված ուժերի։ Միաժամանակ, հորդորում են ցուցաբերել զգոնություն և չտրվել իշխանության սադրանքներին։ 

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդին նիստ, որին նախագահն ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը չիէն մասնակցում։ 

Նիստից հետո Անվտանգության խորհուրդը հորդորեց նախագահին ստորագրել Օնիկ Գասպարյանի` աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ