Սպորտ
Կարապետ Չալյանը դարձավ արծաթե մեդալակիր
WRed
Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը եզրափակիչ գոտեմարտում, համառ պայքարում 3-5 հաշվով զիջել է վրացի ըմբիշ Այվենգո Ռիկաձեին:
Չալյանը հանդես էր գալիս իր համար նոր՝ 82 կգ քաշային կարգում, սակայն գոտեմարտում էր վստահ:
Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ հասնելը գյումրեցի ըմբիշը նախ 8-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Արտեմ Մատիաշին, ապա 3-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Յուրի Սկրյուբային։ 1/4 եզրափակչում Կարապետը 7-2 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ էլ 5-1 հաշվով պարտության էր մատնել բելառուս ըմբիշ Յարոսլավ Կուրսին:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի պայքարից․Կիևի մրցաշար
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալխաս Ամոյանը՝ Կիևի մրցաշարի ոսկե մեդալակիր
WRed
Մխիթարյանի վնասվածքը կարող է սպասվածից լուրջ լինել
WRed
Հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե. Լևոն Արոնյանը խոսել է ԱՄՆ մեկնելու պատճառների մասին. Sputnik Armenia
WRed