Երեկ շուտ էր, վաղը չէ մյուս օրը ուշ կլինի. Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սեւ տարիներ. Գաբրելյանով
Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սեւ տարիներ: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:
«Հայաստանը եւ թուրք օկուպանտներից ազատագրումը:
Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի զարգացման իր տրամաբանությունը: Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի իր հստակ ժամանակային շրջանակները: Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի իր առաջնորդներն ու իր թշնամիները:
Հայաստանում իրավիճակը առավելագույնս հստակեցվել է: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը խայտառակ պարտությունից եւ ըստ էության իր բանակին ու իր ժողովրդին խաբելուց հետո մերկացրել է իր գաղափարախոսությունը: Այն հստակ է: Դա Ռուսաստանը անգործունակ պետություն ճանաչելն է, թուրքական պրոտեկտորատի տակ անցնելը եւ ինքնիշխանության հավակնող պետական ինստիտուտների ոչնչացումը: Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ապա առավելագույնը երկու տարի հետո Հայաստանը չի ունենա գործունակ բանակ, գործունակ պետական կառավարում: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ կառուցվելու է փիառի, խաբեության եւ հայ ժողովրդի խայտառակման վրա: Սա չեն կարող հասկանալ միայն հիմարները եւ բացահայտ դավաճանները: Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի եւ Սողոմոն Թեհլերյանի սխրանքներով դաստիարակված հայության գաղափարախոսությունը դուրս կմղվի թուրքական լիրայի եւ ադրբեջանական մանաթի գաղափարախոսությամբ: Հայոց ցեղասպանությունը կմոռացվի, փոխարենը կճանաչվի Խոջալուի ցեղասպանությունը: Սրանք իմ ապոկալիպտիկ բառերը չեն, սա Հայաստանի ոչ հեռավոր, ամենեւին ոչ հեռավոր ապագան է:
Հինգ տարի առաջ ում մտքով կանցներ, որ Ուկրաինայում կչեղարկեն Հաղթանակի օրը եւ պատվով կհուրկավորեն նացիստ հանցագործներին:
Մյուս կողմից՝ Գլխավոր շտաբը, հայ գեներալները, հայկական բանակը կտրականապես դեմ հանդես եկան Հայաստանի թուրքական օկուպացիային: Ամբողջ աշխարհում ժողովրդի սերուցքը Փաշինյանի ծրագրերը ընկալեց որպես հանցագործություն ազգի ու նրա պատմության դեմ եւ ազատագրական շարժում բարձրացրեց: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վերածվել է ազատագրման խորհրդանիշի: Գեներալներն ու բանակը գրեթե մի մարդու պես կանգնեցին հավատուրացների ճանապարհին:
Հիմա Հայաստանի պատմության մեջ Ցեղասպանության ողբերգությունից հետո ամենավտանգավոր պահն է: Լենինին վերաշարադրելով՝ երեկ դեռեւս շուտ էր, վաղն արդեն ուշ կլինի: Լենինն իրավացի էր, ազատագրական շարժումը ժամանակային տրամաբանություն ունի:
Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սեւ տարիներ: Էրդողանի օրինակով բանակը կգլխատվի, գեներալներն ու սպաները մինչեւ գնդապետներ ու մայորներ կբանտարկվեն ու մահապատժի կենթարկվեն: Հայրենասիրական շարժման ղեկավարները եւ համակիրները կկալանավորվեն ու դատի առաջ կկանգնեն:
Արեւմուտքում ոչ մեկը բառ իսկ չի ասի: Երբ չասացին պատերազմի 44 օրում Արցախի բնակիչների բնաջնջումից հետո:
Երեկ շուտ էր, վաղը չէ մյուս օրը ուշ կլինի»,- նշել է Արամ Գաբրելյանովը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պե...
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գա...
Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու...
Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից հետո Հայաստանի զարգացման 2 սցենար
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հ...