Հասարակություն
Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում. «Հրապարակ»
«Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երեւացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։
Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով եւ թեւերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։
Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու նրանց թվում է նաեւ ԶՈՒ ավիացիայի պետը, ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3