Քաղաքապետի խոսնակը պարզաբանել է, թե ինչու քաղաքապետը չի մասնակցել հավաք-երթին

Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հրավիրած հավաք-երթին ներկա էին իմքայլական մի քանի պատգամավորներ, նախարարներ, իշխանական թևի այլ ներկայացուցիչներ, սակայն ներկա չէր 2018 թվականի հեղափոխությանն ակտիվ մասնակցած՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Լրատվամիջոցները քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ Հայկ Մարությանը ներկա չէր հանրահավաքին, իսկ այնուհետև՝ երթին, քանի որ նա ևս ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձություններին:

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ամբողջ օրվա ընթացքում զբաղված է եղել իր աշխատանքային պարտավորությունները կատարելով»,- ասել է Հակոբ Կարապետյանը: