Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա 4 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գնացքի գծերի հարևանությամբ դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեկ հոգի տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակ...
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և մահացել
Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի...
Հրդեհ է բռկվել «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում. կա տուժած
Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող...