Հրդեհ է բռկվել «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում. կա տուժած
Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։ Այրվել են շոգեբաղնիքի կառուցատարրերը՝ 15 քմ, հարակից սրահի առաստաղի ծածկից 20 քմ, ջերմահարվել՝ 30 քմ, մասամբ այրվել է սրահի գույքը։
Հրշեջ-փրկարարները տարհանել են չորս քաղաքացու։ Մեկ տուժած հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակ...
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և մահացել
Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի...
Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա 4 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան...