Հասարակություն

Ջալալ Հարությունյանը կենթարկվի վիրահատության

Ջալալ Հարությունյանը կենթարկվի վիրահատության

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի երեկվա հայտարարությունից հետո, որով պահանջվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը՝ հասարակական ու քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն հանգամանքը, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Անատոլիի Հարությունյանը երեկվանից գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո։

Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրահատության նախապատրաստական փուլում է: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները պայմանավորված այդ հանգամանքով Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ դեռևս չի մեկնաբանել ԳՇ-ի հայտարարությունը։

«Վիրահատությունից հետո, երբ վիճակը կայունանա, Ջալալ Հարությունյանը կկայացնի իր վերջնական որոշումը»,- փոխանցեց մեր աղբյուրը, շեշտելով, որ տարբեր հարթակներում շրջանառվող վարկածները, թե Ջալալ Հարությունյանը բարիկադի այս, կամ այն կողմում է՝ իրականությանը չի համապատասխանում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250