Հասարակություն

Ես անմեղ եմ. Ժերար Դեպարդյեն՝ իր դեմ առաջադրված բռնաբարության մեղադրանքի մասին

Unknown 192 դիտում
Ես անմեղ եմ. Ժերար Դեպարդյեն՝ իր դեմ առաջադրված բռնաբարության մեղադրանքի մասին

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն խոսել է իր դեմ առաջադրված բռնաբարության մեղադրանքի մասին: Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

«Ես անմեղ եմ, այդ պատճառով վախենալու ոչինչ չունեմ»- իրավիճակը մեկնաբանել է 72-ամյա արտիստը: Նա նշել է, որ իր ենթադրյալ զոհը ոչ մի ապացույց չունի։ Դեպարդիեն հրաժարվել է խոսել երիտասարդ դերասանուհու մասին, որը նրա դեմ մեղադրանքներ Է առաջադրել, սակայն ընդգծել է, որ մարտի 10-ին կհայտնվի դատարանում եւ կապացուցի, որ իր դեմ ոչ մի ապացույց չկա:

 

«Մենք կարծես ապրում ենք ականջակալներով՝ այս բոլոր հոսքային ալիքներով, կապի նոր միջոցներով, վեբ-կայքերով, սոցիալական ցանցերով, որոնք մշտապես փոխանցում են բացասական եւ հաճախ կեղծ եւ ոչ օբյեկտիվ նորություններ: Ես այս ամենն ատում եմ», - հայտարարել է Դեպարդյեն։ 

 

Հիշեցնենք՝ դերասանը վստահություն է հայտնել, որ դատավորը չի հավատա, թե ինքը կարող է բռնաբարող լինել։

Փետրվարի 23-ին հայտնի է դարձել, որ Դեպարդյեին առաջադրվել են մեղադրանքներ՝ բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների կատարելու գործով: Առաջին անգամ 22-ամյա դերասանուհին մեղադրել էր աարտիստին դեռ 2018-ի ամռանը։

 

Քրեական գործը փակվել էր, սակայն ենթադրյալ զոհը նոր բողոք էր ներկայացրել: Դերասանուհու անունը չի բացահայտվում, սակայն հետաքննությանը մոտ աղբյուրը պնդում է, որ աղջիկը եւ Դեպարդյեն բավականին լավ ծանոթ են եղել՝ նա օգնել է նրան ֆիլմերում կարիերա սկսել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250