Արհեստական եմ համարում այս թեմայի շահարկումը. Գևորգյանը՝ Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մասին

Ինչպես հայտնել էինք համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ  իր աջակցություն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ նման ձեւակերպում չկա:

 

Հաղորդագրությունների բովանդակային տարբերությունը քննարկումների պատճառ դարձավ:

Լրատվամիջոցների հետ զրույցում վարչապետ խոսնակ Մանե Գևորգյանը մեկնաբանել է հրապարակումը:

 

«Հաղորդագրությունը տեղադրված է կայքում, և ես դրան ավելացնելու բան չունեմ: Եթե որևիցե մեկը կասկածում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, թող զանգի ռուսական կողմին և ասի, որ հայկական կողմը նման բան է տարածել, արդյո՞ք դուք դա հաստատում եք: Ո՞նց են պատկերացնում քննադատողները, մենք ինֆորմացիա ենք տարածել, որը չի համապատասխանում իրականությա՞նը, ինչի համար: Ես ուղղակի արհեստական եմ համարում այս թեմայի շահարկումը»: