Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով
Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց տեղի ունեցողը համարում են Կովկասում Ռուսաստանի կարևոր և մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք դա համարում ենք Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մտերիմ դաշնակցի ներքին գործը»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...