Մեքենան մխրճվել է «Փակ շուկայի» դիմացի ծաղկի սրահի մեջ. վիրավորներ կան
Մոտ մեկ ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ա. Քարհանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում բուժօգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կոտրվել են կրպակի ապակիները, թափվել ու վնասվել են գույքն ու ծաղիկները:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակ...
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի. երկու հոգի հոսպիտալացվել է
Փետրվարի 24-ին, ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարմա...
Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել
Փետրվարի 24-ին, ժամը 14:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի Մա...