Պատահարներ

Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի. երկու հոգի հոսպիտալացվել է

Unknown 348 դիտում
Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի. երկու հոգի հոսպիտալացվել է

Փետրվարի 24-ին, ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին: Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել  36-ամյա Կարեն Աղաջանյանն ու  34-ամյա Կարինե Աղաջանյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250