Պատահարներ

Սարալանջի փողոցում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է

Unknown 421 դիտում
Սարալանջի փողոցում երթևեկությունը  երկկողմանի  դադարեցվել է

Երևանի Սարալանջի փողոցում երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։  

 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի վարորդները չխանգարեն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր հատուկ տեխնիկաներով մաքրում են ճանապարհին քարաթափման հետևանքվ կուտակված քարերն ու հողաշերտը։

Shamshyan.com- ը հայտնում է, որ տեղի է ունեցել քարաթափում, մասամբ նաև հենապատի փլուզում, ինչի հետևանքով էլ նաև ահագին հողաշերտ է թափվել, և ճանապարհը դարձել է անանցնելի։ Քարաթափման ու փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250