Գոհար Մելոյանը ևս բերման էր ենթարկվել. նա դուրս եկավ ԱԱԾ-ից
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և սահմանադրագետ Գոհար Մելոյանն ազատ են արձակվել ԱԱԾ-ից։ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Էլիբեգովան ասաց, որ բացարձակ գաղափար չունի, թե ինչու է հայտնվել ԱԱԾ շենքում, առգրավված է իր հեռախոսը և աշխատանքային համակարգիչը, որտեղ կա շատ կարևոր աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որը պետք է փոխանցվեր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին։
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն էլ ավելացրեց, որ աշխատասենյակ է հասել, երբ արդեն քննչական գործողություն էր տեղի ունենում, իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրաժարվել են ծանոթացնել խուզարկության թույլտվության որոշման հետ։ Մելոյանի դիտարկմամբ՝ խուզարկություն պետք է իրականացվի բացառապես դատարանի որոշման, սակայն որոշումը եղել է քննիչի կողմից։
Մելոյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե ինչ գործով է կատարվել խուզարկությունը, սակայն կան մի շարք առգրավված իրեր։ Սահմանադրագետն արձանագրեց, որ եղել են մի շարք իրավունքների խախտումներ և մի շարք որոշումներ կբողոքարկվեն։ Մելոյանը նշեց, որ դետևս կարգավիճակի մասին հստակ տեղեկություն չունեն, կասկածյալի հիմքով հրաժարվել են ցուցմունք տալուց և առայժմ ազատ են արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Անժելա Էլիբեգովան դուրս եկավ ԱԱԾ-ից. ի՞նչ են առգրավել իրենից
Բացի Կարեն Բեքարյանից ու Արա Սաղաթելյանից ԱԱԾ-ում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:Քիչ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից ու...
Քոչարյանի հետ 10 մարդ սպանեցիք հանուն աթոռի, բայց որ իմացար Նիկոլը դավաճանություն է անում, ինչի՞ դեմ չգնացիր. Շ. Հարությունյան
«Սերժն էդքան խոսաց-խոսաց, մի հատ չխոսաց Ռուսաստանի դավաճանական պահվածքի մասին։ Մի անգամ չնշեց, որ Ֆրանսիան մեզ առաջարկել...
Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, Կարեն Բեքարյանի խորհրդով. Ֆարմանյան
Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, Կարեն Բեքարյանի խորհրդով, որպես...
Դավաճանը գալու է բոլորիդ տները, բոլորիդ է խուզարկելու ու բանտարկելու. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Դավաճանը գալու է բոլորիդ տները, բոլորիդ է խուզարկելու ու բանտարկելու։ Նա ա...