Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, Կարեն Բեքարյանի խորհրդով. Ֆարմանյան
Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, Կարեն Բեքարյանի խորհրդով, որպես Հայաատան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հայկական պատվիրակության ղեկավար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Նիկոլը այդ պատվիրակության անդամ էր: Կարեն Բեքարյանի հետ միասին որոշեցինք մինչև Բրյուսել մեկնելը հայկական պատվիրակությանը ու հատկապես ընդդիմադիր Նիկոլին տանել Արցախ, որպեսզի այդ տարիներին ափռ-ցփռ խոսացող ու սեփական քթից այն կողմ չտեսնող Նիկոլին գոնե գետնի վրա ցույց տայինք, թե որ խնդիրներն են կարևոր և ինչին պետք է ուղղել պատվիրակության բոլոր անդամների ջանքերը: Ու մեզ թվաց, թե լուծեցինք այդ հարցը. Նիկոլը Արցախում հաճելիորեն զարմացել էր լիքը բաներից: Գոնե այդպես ցույց էր տալիս ու ասում էր: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը: Բայց 2012-ի այդ օրերին, միևնույնն է, ինձ ու Կարենին հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին լրագրողը, խմբագիրը 37 տարեկան հասակում գոնե մեկ անգամ առիթը չէր գտել լինելու Արցախում: 2018թ. սկսած հասկացա: Բոլորս հասկացանք», - գրել է նախկին պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Անժելա Էլիբեգովան դուրս եկավ ԱԱԾ-ից. ի՞նչ են առգրավել իրենից
Բացի Կարեն Բեքարյանից ու Արա Սաղաթելյանից ԱԱԾ-ում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:Քիչ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից ու...
Դավաճանը գալու է բոլորիդ տները, բոլորիդ է խուզարկելու ու բանտարկելու. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Դավաճանը գալու է բոլորիդ տները, բոլորիդ է խուզարկելու ու բանտարկելու։ Նա ա...
Կարեն Բեքարյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ա՜յ գերագույն գլխավոր ֆեյք, ֆեյքերի արքա՜,Կարեն Բ...
Գոհար Մելոյանը ևս բերման էր ենթարկվել. նա դուրս եկավ ԱԱԾ-ից
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և սահմանադրագետ Գոհար Մելոյանն ազատ են արձակվել ԱԱԾ-ից։ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագ...