Քոչարյանի հետ 10 մարդ սպանեցիք հանուն աթոռի, բայց որ իմացար Նիկոլը դավաճանություն է անում, ինչի՞ դեմ չգնացիր. Շ. Հարությունյան
«Սերժն էդքան խոսաց-խոսաց, մի հատ չխոսաց Ռուսաստանի դավաճանական պահվածքի մասին։ Մի անգամ չնշեց, որ Ֆրանսիան մեզ առաջարկել է աջակցություն՝ զենքի տեսքով կամ այլնի տեսքով։ Ինքը սաղ բարդեց Նիկոլի վրա՝ արդարացնելով Ռուսաստանին»,-24news-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։
«Ինքը շատ լավ գիտի, որ Նիկոլին բերել ա իշխանության Պուտինի ԿԳԲ-ն էնպես, ինչպես իրեն՝ 2008 թվին։ Ես լավ հիշում եմ՝ ինքը գնաց Մոսկվա, ասեց՝ շնորհակալություն իշխանություն բերելու համար, ինքը լավ գիտի, որ Մոսկվան է բերում իշխանության»,- ընդգծեց Շ․ Հարությունյանը։
«Ինքը ասում ա՝ երբ որ Նիկոլն եկավ ասեց՝ Ղարաբաղը պիտի մասնակցի բանակցություններին, ես էդտեղից հասկացա, որ պարտվելու ենք, պատերազմ է լինելու․․․։ Դե որ հասկացար՝ դեմ գնայիր։ Մարտի 1-ին Քոչարյանի հետ 10 մարդ սպանեցիք հանուն աթոռի, բայց որ իմացար Նիկոլը դավաճանություն է անում, ինչի՞ դեմ չգնացիր»,- ասաց Հարությունյանը՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված հայտարարությունները։
Նմանատիպ հոդվածներ
Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվայում, տեղի կունենա մոտ օրերս՝ շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու. Մինասյան
Մենք բոլորս տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացանք, որ պարտությունը ոչ թե միանվագ, այլ տեւական հասկացությ...
Անժելա Էլիբեգովան դուրս եկավ ԱԱԾ-ից. ի՞նչ են առգրավել իրենից
Բացի Կարեն Բեքարյանից ու Արա Սաղաթելյանից ԱԱԾ-ում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:Քիչ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից ու...
Կարեն Բեքարյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ա՜յ գերագույն գլխավոր ֆեյք, ֆեյքերի արքա՜,Կարեն Բ...
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...