Քաղաքականություն

Որքան էլ Նաիրա Զոհրաբյանը հերքում է, սակայն հաջորդն ինքն է լինելու. «Հրապարակ»

Որքան էլ Նաիրա Զոհրաբյանը հերքում է, սակայն հաջորդն ինքն է լինելու. «Հրապարակ»
«Գագիկ Ծառուկյանը որոշել է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել՝ ազատվել բոլոր այն կուսակցականներից, որոնք հանրության մոտ միանշանակ չեն ընկալվում, որոնց սուր ելույթները, հարցազրույցները ԲՀԿ-ին քարկոծելու առիթ են…

«Գագիկ Ծառուկյանը որոշել է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել՝ ազատվել բոլոր այն կուսակցականներից, որոնք հանրության մոտ միանշանակ չեն ընկալվում, որոնց սուր ելույթները, հարցազրույցները ԲՀԿ-ին քարկոծելու առիթ են տալիս։ Հենց այս համատեքստում է տեղավորվում Գեւորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունը։

ԲՀԿ աղբյուրները պնդում են, որ ամեն բան Ծառուկյանի կամքով է, հակառակ դեպքում Գեւորգ Պետրոսյանը կհայտնվեր Սերգեյ Բագրատյանի կողքին, ում դուրս գալուց հետո ԲՀԿ-ական պատգամավորները կազմակերպված արշավ սկսեցին՝ նրան դավաճանի պիտակ  կպցնելով։ Ծառուկյանն է որոշել, որ Պետրոսյանն անկախ պատգամավորների շարքերը համալրի, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը։

«Բոլոր դեպքերում, կամուրջները չեն այրվելու, Պետրոսյանն էլ եթե ԱԺ չեկավ, անգործ չի մնա»,- ասաց մեր աղբյուրը։ Հերթն այլ պատգամավորներինն է, եւ որքան էլ Նաիրա Զոհրաբյանը հերքում է, սակայն հաջորդն ինքն է լինելու։ Շարքում է նաեւ Միքայել Մելքումյանը, չնայած մեր աղբյուրները կարծում են, որ նա կկարողանա լեզու գտնել եւ գլխի ճարը տեսնել»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :

Նմանատիպ հոդվածներ

Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվայում, տեղի կունենա մոտ օրերս՝ շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու. Մինասյան

Մենք բոլորս տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացանք, որ պարտությունը ոչ թե միանվագ, այլ տեւական հասկացությ...

Քոչարյանի հետ 10 մարդ սպանեցիք հանուն աթոռի, բայց որ իմացար Նիկոլը դավաճանություն է անում, ինչի՞ դեմ չգնացիր. Շ. Հարությունյան

«Սերժն էդքան խոսաց-խոսաց, մի հատ չխոսաց Ռուսաստանի դավաճանական պահվածքի մասին։ Մի անգամ չնշեց, որ Ֆրանսիան մեզ առաջարկել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250