Հրապարակումը ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ առնչություն չունի. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը կատարել է «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում, որը ապատեղեկատվություն է, և իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամ է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Առանց թույլտվության հոգեհանգիստ կատարելը կտուգանվի մեկ միլիոն դրամով
Եթե մտադիր եք հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ մատուցել եւ չունեք թույլտվություն, ապա կտուգանվեք: ArmLur.am-ը...
Բոլորին զենք բաժանեք. սահմանափակումը հանվում է. «Հրապարակ»
«Սահմանամերձ համայնքների բնակիչներին առաջիկայում զենք կրելու հնարավորություն կտրվի։ Փոփոխություններ են նախատեսվում «Զենք...
ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Անժելա Էլիբեգովային
ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Դավիթ...