Բոլորին զենք բաժանեք. սահմանափակումը հանվում է. «Հրապարակ»
«Սահմանամերձ համայնքների բնակիչներին առաջիկայում զենք կրելու հնարավորություն կտրվի։ Փոփոխություններ են նախատեսվում «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում, որ բնակիչները կարողանան որսորդական ակոսավոր զենք կրել, որը քիչ է տարբերվում մարտական զենքից:
Բանն այն է, որ գործող օրենքով՝ քաղաքացին 5 տարի նախ պետք է ողորկափող զենք՝ որսորդական հրացան կրի, որպեսզի թույլատրեն ակոսավոր զենք կրել։ Հիմա կհանվի այդ արգելքը, որից հետո ՊՆ-ն զենք կհատկացնի բնակիչներին։
Փոփոխության համահեղինակները «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանն են։ Փոփոխության նպատակն է՝ բարձրացնել սահմանամերձ բնակիչների անվտանգության զգացողությունը, որ չլքեն իրենց տները, կանխեն դիվերսիոն ներթափանցումները։
Նոյեմբերի 9-ից հետո 39-ով ավելացել է սահմանամերձ համայնքների թիվը, օրենքը կտարածվի յոթ տասնյակից ավելի համայնքների վրա։ Զենք կստանան հոգեկան խնդիրներ չունեցող եւ սահմանամերձ համայնքում բնակվող, այլ ոչ թե հաշվառված քաղաքացիները։ Ս․ Բագրատյանը չհերքեց, որ «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, սակայն մանրամասների մասին կխոսի այն շրջանառության մեջ դրվելուց հետո»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Անժելա Էլիբեգովային
ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Դավիթ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առաջինը մեր տաղավարն է, երկրորդը՝ Ադրբեջանինը. Արմեն Միրզոյան
Լրագրող Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն 2021 թվականի փետրվարի 21-25-ը Դուբայում ընթանում է Պաշտպանո...