Բոլորը ենթակա են վերադարձի. Նազելի Բաղդասարյանը՝ գերիների հարազատների հետ հանդիպման մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Գյումրի և գերիների հարազատների հետ հանդիպմանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ գերիներին վերադարձնելու համար աշխատանք է տարվում տարբեր գերատեսչությունների կողմից:
«Թեման գերզգայուն է, նաև՝ լրատվական դաշտում գերիների հետ կապված ցանկացած տեղեկություն կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե որ փուլում է գործընթացը»,-ասել է Նազելի Բաղդասարյանը և հավելել, որ իշխանության խնդիրն այն է, որ կարողանան ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, այն է՝ գերեվարված, պատանդառված ու Ադրբեջանում պահվող հայերին վերադարձը։
«Անկախ իրավական կարգավիճակից՝ վերադարձվում են բոլորը: Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»,-հայտարարել է իմքայլական պատգգամավորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով առավոտյան Գյումրիում է եղել, մարզպետարանում խորհրդակցություն անցկացրել և հանդիպել Ադրբեջանի կողմից գերեվարվածների հարազատների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Ես չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել. ԳՇ նախկին պետ. 24News
Զինված ուժերի Գլխավոր շտաբը 600 դոլարով զրահաբաճկոն գնելու հետ կապված տեղեկատվության չի տիրապետել։ Այս մասին 24News...
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննար...
Էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջի...