Էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջին նշաններն է ցուցադրում:
«Փետրվար ամսվա առաջին 15 օրվա տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան՝ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով:
Ըստ Փաշինյանի՝ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները:
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ», - ասաց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ 31,4 միլիարդ աճը վերաբերում է երեք ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառում, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազար գործարքով ավելին հավասարապես վերաբերում է ներկայացված ոլորտենրին:
«Աճել են և մեծածախ, և մանրածախ ոլորտները», - ասաց ՊԵԿ նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր ու սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Ես չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել. ԳՇ նախկին պետ. 24News
Զինված ուժերի Գլխավոր շտաբը 600 դոլարով զրահաբաճկոն գնելու հետ կապված տեղեկատվության չի տիրապետել։ Այս մասին 24News...
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննար...
Տարոն Մարգարյանին և Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Երևանի նախկին քաղաքապետ Տարո...