Ես չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել. ԳՇ նախկին պետ. 24News
Զինված ուժերի Գլխավոր շտաբը 600 դոլարով զրահաբաճկոն գնելու հետ կապված տեղեկատվության չի տիրապետել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը՝ անդադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Կառավարությունը գրեթե 600 դոլարով զրահաբաճկոն է գնել։
Արձագանքելով Սարգսյանի մեկ այլ հայտարարությանը, թե սպառազինության պլանը նոր իշխանությունները փոխել են, այնինչ նախատեսվում էր 2018-2020թթ-ին 2000-ից ավելի ԱԹՍ-ներ ձեռք բերել, ԳՇ նախկին պետն ասաց․ «Ո՞վ ասաց, որ պլանում փոփոխություն է եղել։ Գեներալ Մովսես Հակոբյանը վերջերս ելույթ ունեցավ, ասաց՝ պլանում փոփոխություններ չեն եղել, ինքը սխալվում էր։ Ի վերջո պետք է կողմնորոշվեն՝ եղել է փոփոխություն, թե ոչ։ Դա վերջնական պետք է ասի ՊՆ-ն»։
Դավթյանը հարց բարձրացրեց, թե արդյոք որևէ երկիր Հայաստանին պատրատվում էր հարվածային ԱԹՍ վաճառել։
«Ես չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ հարվածային ԱԹՍ վաճառել։ Կոնկրետ երկրից առաջարկ չեմ հիշում։ Մենք գնելու ցանկություն ունեցել ենք, սակայն չգիտեմ որևէ երկիր, որը պատրաստ էր մեզ վաճառել։ Ինձ մոտ նման տեղեկատվություն չի եղել։ Այլ տեսակի ԱԹՍ-ներ ՊՆ-ն գնել է, սակայն չեմ կարող ասել, թե քանի հատ»,-ասաց ԳՇ նախկին պետը։
Դավթյանից նաև փորձեցինք ճշտել, թե ինչու պատերազմի սկզբում «Իսկանդեր» հրթիռներն այդպես էլ հակառակորդի ուղղությամբ չկիրառվեցին, սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ պատերազմի ընթացքի վերաբերյալ մանրամասների չի տիրապետում։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզի» եթերում նշել էր, որ «Իսկանդեր» տիպի հրթիռները պետք էր կիրառել պատերազմի հենց սկզբում, երբ թշնամական ուժերի կուտակումներ կային Հորադիզի և այլ հատվածներում։
Դրա փոխարեն, սակայն, նա նշել է, որ այդ հրթիռը կիրառվել է պատերազմի վերջին օրերին Շուշիի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննար...
Էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջի...