Պատահարներ
Փաշինյանի աջակիցների կողմից իրականացվող ակցիայի ընթացքում ծեծկռտուքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որը կազմակերպել էր «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը։ Հավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, ինչն էլ վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ է դարձել։ Հավաքի մասնակիցները հետապնդել են քաղաքացուն և ծեծի ենթարկել նրան։
Ոստիկանություն հաղորդում է ստացվել քաղաքացուց, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Բնակարանային գողը տուժածի տանը ձվածեղ էր արել ու կոնյակ խմել. հենց այդ պահին վրա էին հասել ոստիկանները
Հայտնաբերվել է 25-ամյա վարորդը, ով ավտովթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել էր
Ոստիկանները մոտ 1 ամիս որոնելուց հետո 63-ամյա կնոջ դին հայտնաբերել են Երևանի ծայրամասում
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կա 5 վիրավոր
Ավելին Պատահարներ բաժնից
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0