ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 ընկերներով գնացել են 4-րդ ընկերոջ տուն, վիճել, տանտերն էլ դանակահարել էր տուժողին
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց նաև բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնում էր, որ Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով մի տղամարդու հիվանդանոց է տեղափոխել։
Օպերատիվ խմբի մի մասը մեկնեց Բուզանդի փողոց, մյուսները՝ բժշկական կենտրոն։ Քրեական հետախույզները ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով նշված բնակարանից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 48-ամյա տանտիրոջն ու ևս երկու տղամարդու, որոնք տուժողի հետ նրա տուն էին գնացել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ երեք ընկերներով գնացել են Բուզանդի փողոցում բնակվող իրենց չորրորդ ընկերոջ տուն՝ կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումների։ Վիճել էին, քաշքշել իրար, որի ընթացքում տանտերը դանակահարել էր տուժողին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
48-ամյա կասկածյալը ձերբակալվել է։
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասիսի ոստիկանները բնակարանագողին բռնեցին դեպքի վայրում. նա ձերբակալվել է
Փետրվարի 13-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Մասիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները ինքնաձիգներ, ատրճանակներ և ռազմամթերք են հանձնել ոստիկանություն
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաքսու վարորդը ուղևորից 20 հազար դրամ է հափշտակել ու փախել
Հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաշիրի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել
Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձ...