Լիբանանն առաջինն արաբական աշխարհում վերացրել է մահապատիժը
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մահապատժի վերացման օգտին՝ երկիրը դարձնելով արաբական աշխարհում առաջինը, որը նման որոշում է ընդունել։ Հայտնում է the times of Israel-ը։
Մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ՝ ծանր հարկադիր աշխատանքով։
128-տեղանոց խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել նախաձեռնությանը։ Դեմ է հանդես եկել «Հեզբոլլահ» խմբակցությունը։
Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը որոշումն անվանել է «պատմական քայլ»։
Լիբանանում մահապատիժների կատարման ոչ պաշտոնական դադարեցում գործում էր դեռևս 2004 թվականի հունվարից։ Այդ ժամանակվանից մահապատժի տասնյակ դատավճիռներ են կայացվել, սակայն դրանք չեն իրականացվել կամ հետագայում փոխարինվել են այլ պատժատեսակներով։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել․ ErmeniHaber
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...