Սերբիան ԵՄ-ի ճանապարհին կարող է մուտքի արտոնագրեր սահմանել ՌԴ քաղաքացիների համար
Սերբիան կարող է Չեռնոգորիայի օրինակով վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար՝ Շենգենյան գոտուն միանալու նախապատրաստական գործընթացի շրջանակում։
Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը հայտարարել է, որ Բելգրադը նպատակ ունի մինչև 2027 թվականի վերջը կատարել անհրաժեշտ պայմանները։ Նա ուղղակիորեն չի հայտարարել ՌԴ քաղաքացիների համար վիզաներ սահմանելու մասին, սակայն Շենգենյան գոտուն միանալը ենթադրում է Սերբիայի վիզային քաղաքականության համապատասխանեցում միավորման կանոններին։
Ստարովիչի խոսքով՝ Սերբիայի կառավարությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ և հաստատել բարեփոխումների ծրագիր։
Միաժամանակ նախարարը քիչ հավանական է համարել Սերբիայի լիարժեք անդամակցությունը Եվրամիությանը մինչև տասնամյակի ավարտը։ Մինչ անդամակցությունը Բելգրադը մտադիր է աստիճանաբար հասնել մարդկանց, ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժին։
Հուլիսի վերջին Չեռնոգորիան պաշտոնապես վիզային ռեժիմ էր սահմանել Ռուսաստանի, Բելառուսի և ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք այլ երկրների քաղաքացիների համար։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ
Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոն...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...