Քաղաքականություն

«Ասում եք՝ որտեղի՞ց եք վերցրել 29 743 կմ²-ը․ անձամբ ձեզնից ենք վերցրել»․ Ռուբինյանի և Խաչատրյանի բանավեճը

«Ասում եք՝ որտեղի՞ց եք վերցրել 29 743 կմ²-ը․ անձամբ ձեզնից ենք վերցրել»․ Ռուբինյանի և Խաչատրյանի բանավեճը
ԱԺ նիստում Հայաստանի տարածքի վերաբերյալ 29 800 և 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշների տարբերությունը քննարկման առարկա դարձավ։«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հայտարարեց, ո�…

ԱԺ նիստում Հայաստանի տարածքի վերաբերյալ 29 800 և 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշների տարբերությունը քննարկման առարկա դարձավ։



«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ նախկինում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում էր 29 800 քառակուսի կիլոմետր, մինչդեռ այժմ նշվում է 29 743 քառակուսի կիլոմետր։



«Հայաստանի Հանրապետության տարածքը 29,800 քառակուսի կիլոմետր էր։ 29,743-ը, երբ կլորացնում ես, դառնում է 29,700։ Այսօր լեգիտիմ հարց է առաջանում․ ո՞ւր կորավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 57 քառակուսի կիլոմետրը»,- ԱԺ ամբիոնից ասաց Խաչատրյանը։



Նա նաև անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն դիտարկմանը, որ Հայաստանի տարածքի վերաբերյալ գոյություն ունեն քարտեզներ։




Խաչատրյանի խոսքով՝ քարտեզն ինքնին իրավական փաստաթուղթ չէ։




«Քարտեզը նորմատիվ իրավական ակտ չէ, քարտեզի հիման վրա, այո՛, նորմատիվ իրավական ակտեր մշակվում են, նորմատիվ իրավական ակտերից բխում են քարտեզներ, բայց քարտեզը որպես այդպիսին նորմատիվ իրավական ակտ չէ»,- ասաց նա։



Պատգամավորը պնդեց, որ պետք է հստակ իրավական հիմք ներկայացվի՝ հասկանալու համար, թե երբ և ինչ փաստաթղթի հիման վրա է 29 800 քառակուսի կիլոմետրը դարձել 29 743։




«Եվ ուստի լեգիտիմ էր իմ այդ հարցը․ երբ հանկարծ 29,800 քառակուսի կիլոմետրը դարձավ 29,743։ Ո՞րն է այդ իրավական ակտը, լավ, չիմանա՞նք, ե՞րբ է ընդունվել»,- նշեց Խաչատրյանը։




Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշի վերաբերյալ իր պարզաբանումը։



Ռուբինյանը հիշեցրեց, որ 2005 թվականին ՀՀ կառավարությունը՝ Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ, վավերացրել է «ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվություն»։




«Գիտե՞ք՝ այդտեղ ինչ է գրված․ որ ՀՀ հողային ֆոնդը բաղկացած է 2974,3 հեկտարից։ Դա էլ որ բաժանեք համապատասխան թվի, կստանանք 29,743 կիլոմետր քառակուսի։ Նույնը եղել է 2010 թվականին և 2015 թվականին»,- ասաց Ռուբինյանը։



Նրա խոսքով՝ հանրագիտարաններում տարածքի թիվը կարող է կլորացված լինել և նշվել 29,8 հազար քառակուսի կիլոմետր։



Ռուբինյանը, դիմելով Խաչատրյանին, հայտարարեց․



«Հետևաբար, երբ ասում եք՝ որտեղի՞ց եք վերցրել 29743 կմ քառակուսին, պարո՛ն Խաչատրյան, ձեզնից ենք վերցրել, անձամբ ձեզնից ենք վերցրել։ Այնպես որ, դո՛ւք եկեք, ասեք՝ ո՞ւր են կորել մնացած հեկտարները»։



ԱԺ նախագահը խորհուրդ տվեց ուսումնասիրել այդ հարցը և հավելեց․



«Главное — в ходе следствия не выйти на самого себя»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250