Հասարակություն

Նոր Նորքի դատարանից փախած կալանավորին դեռ որոնում են

Նոր Նորքի դատարանից փախած կալանավորին դեռ որոնում են
Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, AuroraNews-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։Ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած տղամարդու…

Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, AuroraNews-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։


Ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած տղամարդու հայտնաբերելու ուղղությամբ։


Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Ըստ լրատվամիջոցների` ընտանեկան բռնության գործով դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, տղամարդը նիստի ավարտից հետո դուրս է եկել դատարանի դահլիճից և դիմել փախուստի։


Ինչպես հայտնեցին AuroraNews-ին ՆԳՆ ոստիկանությունից որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250