ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաքսու վարորդը ուղևորից 20 հազար դրամ է հափշտակել ու փախել
Հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։ Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել ու փախել է։ Ավանի քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումներ ձեռնարկեցին, որոնք արդյունք տվեցին դեպքից ժամեր անց։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 41-ամյա տղամարդուն ոստիկանները հայտնաբերեցին նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, և Դավիթ Անհաղթի փողոցից բերման ենթարկեցին Ավանի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով հափշտակվել է 25 մլն դրամից ավելի գումար. բացահայտում
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 ընկերներով գնացել են 4-րդ ընկերոջ տուն, վիճել, տանտերն էլ դանակահարել էր տուժողին
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից տարհանված անձանցից խարդախությամբ փող են հափշտակել
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտ...