15:00 Լուրերը մեկ տողով. Ինչպես են հայտնաբերել նորածնին. TRIPP նախագծի ապագան
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ առկա է փոխըմբռնում, իսկ Իրան-ԱՄՆ լարվածությունը չի խոչընդոտի դրա իրականացմանն ու երկաթուղու շինարարությանը։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է արաբական պետությունների դեսպաններին՝ քննարկելով տարածաշրջանային խաղաղության, հաղորդակցությունների ապաշրջափակման և առաջիկա բնապահպանական համաժողովի հարցեր։
•Նորածին երեխային հայտնաբերեծ քաղաքացին մանրամասներ է հայտնել։ «Ժամը երեկոյան 8.40 եմ երեխային գտել։ Մեր բնակիչներից մարդ կար, մոտեցավ, ասեց՝ ձեն ա գալիս, ոնց որ շուն է կամ երեխայի ձայն է գալիս։ Ասեցի՝ գնանք, նայենք։ Հենց տեղում անմիջապես զգացի, որ ձեն ա գալիս, մի պահ ուզում էի որքով խփեի, թու-թու-թու չխփեցի, կռացա, ադյալը բացեցի, տեսնեմ երեխա է։ Գրկել եմ անմիջապես ու զանգել եմ շտապօգնություն, որը 5 րոպեում եկել է, եկել է նաև ոստիկանությունը»,– պատմել է երիտասարդը։
•Շենգավիթում ոստիկանները ձերբակալել են 29-ամյա երիտասարդի, ով զբոսայգում դանակահարել էր շանը։
•Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերն ընդլայնելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ ներկայում երկկողմ քաղաքական շփումները բացակայում են։
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին՝ նրա հնարավոր հեռացումն անվանելով լուրջ սխալ կազմակերպության համար։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդու...
13:00 Լուրերը մեկ տողով. 10-ից ավելի ձերբակալվածներ Արարատում. Խորհրդարանական նոր որոշումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ազգային ժողովն ընտրել է խորհրդարանի երրորդ փոխնախագահին, ինչպես նաև սահմանել...
14:00 Լուրերը մեկ տողով.Վրաստանից ՀՀ կարտոֆիլի արտահանումը. Եղանակային կտրուկ փոփոխություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ արտադրանքի հիմնական գ...
10:00 Լուրերը մեկ տողով. Պայթյուն հանքավայրում. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում և թայֆուն. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Կամչատկայի ոսկու հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և...