Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Գրում է «Փաստինֆո»-ն։
ՆԳՆ-ից չեն հստակեցնում՝ արդյոք ծառայողական քննության արդյունքում է ծառայողն ազատվել աշխատանքից, թե ոչ։ ՔԿ-ից էլ առ այս պահը չեն հստակեցրել, թե ինչ կարգավիճակ ունի ոստիկանության ծառայողը, արդյոք Կոնջորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է, թե ոչ։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ կեսգիշերն անց, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով հինգ մեղադրյալ կա, այդ թվում՝ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։ Վերջիններս մեղադրվում են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ է դառնում, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը Նաիրի Հակոբյանի տան մոտ պարեկային ծառայողի ուղեկցությամբ մեքենայով շրջում, հայհոյանքներ հնչեցնում։ Այդ դրվագով մի քանի հաղորդում է ներկայացվել, որով պահանջել են գնահատական տալ ոչ միայն Ավետ Կոնջորյանի գործողություններին, այլև՝ ոստիկանության ծառայողի։ Այժմ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ
Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոն...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...