ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները ինքնաձիգներ, ատրճանակներ և ռազմամթերք են հանձնել ոստիկանություն
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Ոստիկանության Թալինի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Թալինում բնակվող մի տղամարդ հանձնել է ատրճանակ ու ինքնաձիգի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մեկ այլ ստորաբաժանման՝ Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ 36-ամյա մի տղամարդ հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հրազդանում բնակվող մի տղամարդ հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հրացաններ, նռնակներ, նռնակների պայթուցիչներ, տարբեր հրազենների և տրամաչափի տասնյակ փամփուշտ ոստիկանության բաժին են հանձնել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում հանձնել է հանգուցյալ ազգականին պատկանած առանց գործարանային համարի ինքնաձիգը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի տասնյակ փամփուշտներ։ Առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ոստիկանության Ախուրյանի բաժնում հանձնել է Ախուրյան գյուղի բնակիչներից մեկը։ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հանձնել է ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու 200-ից ավելի 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։ Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կոտայքի մարզի երկու բնակիչ կամավոր հանձնել են հրացան,պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող երեք անձ ոստիկանության հիշյալ ստորաբաժանումներ են բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, տարբեր տրամաչափի ու հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլ ռազմամթերք։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասիսի ոստիկանները բնակարանագողին բռնեցին դեպքի վայրում. նա ձերբակալվել է
Փետրվարի 13-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Մասիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաշիրի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել
Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 ընկերներով գնացել են 4-րդ ընկերոջ տուն, վիճել, տանտերն էլ դանակահարել էր տուժողին
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն բացահայտել է. մարտի դաշտից ապօրինի կերպով ՀՀ զենք-զինամթերք տեղափոխած անձը ոստիկան է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետո...