Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի Ուկրաիանայի ներկայացուցիչների հետ ունեցած հեռախոսազրույցներին:
«Մի կողմից հայտարարում են ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմները լուծելու ցանկության մասին, մյուս կողմից էլ Կիեւի պաշտոնյաների հետ հերթով հեռախոսազրուներ են ունենում։
Իմատը ո՞րն է էլի, իրար հերթ չտալով, հեռախոսազրույցներ ունենալ ուկրաինացի պաշտոնյաների հետ, այն էլ հիմա։
Մեկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում ուկրաինացի իր գործընկերոջ հետ, հիմա էլ արտաքին գործերի նախարարարի պաշտոն զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում Կիեւի իր գործընկերոջ հետ։
Ու ի՞նչ, էդ ի՞նչ մի շրջադարձային բան են խոսել։
Կարծում եմ ՝ ոչինչ. ընդամենը գրեթե զրոյի են հասցրել ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ տնտեսական, արտահանման ու գյուղատնտեսական հարցերի դրական լուծման շանսերը։
Ո՞նց կարելի է սենց անպատասխանատու լինել սեփական քաղաքացիների խնդիրների հանդեպ։
Եթե ուզում եք մեր արտահանողների ու գյուղացիական տնտեսությունների խնդիրները ԵԱՏՄ երկրներում լուծել, ինչո՞ւ եք ավելի վատթարացնում իրավիճակը՝ հրապարակային հեռախոսազրուցներ ունենում պաշտոնական Կիեւի ներկայացուցիչների հետ։
Հիմա կասեք՝ դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է։
Իհարկե, բայց դրանից ՀՀ տնտեսությունն ու քաղաքացին ի՞նչ օգուտ ունեն։
Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի», - գրել է Շարմազանովը:
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...