Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ
Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում: Այս մասին ասել է բժիշկ Արշակ Ջերջերյանը:
Բժշկի խոսքով` եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի 20-22 օր։ Երեխան բուժման ավարտից հետո կտեղափոխվի մանկատուն։
Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված նորածնին աղջնակը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության գծով ղեկավար Արշակ Ջերջերյանը։
Նրա խոսքով` երեխան ընդունվել է հիվանդանոց օգոստոսի 10-ին` ժամը 21։15–ի սահմաններում։ Սկզբում երեխայի վիճակը գնահատվել է ծանր, քանի որ երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 30–ի, գրանցվել է հիպոթերմիա։
«Հիպոթերմիան կրիտիկական է և շատ վտանգավոր հատկապես նոր ծնված երեխաների համար։ Ըստ պրոտոկոլի` չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պետք է ժամը մեկ կես աստիճանով բարձրացնել։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է` 36,7, շնչառական անբավարարություն ունի, դրա համար հատուկ ապարատի տակ է: Երեխայի պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են։ Հիվանդանոց ընդունվելիս երեխան դեռ 25 սմ երկարությամբ պորտալար է ունեցել։»,–ասաց նա։
Ջերջերյանը անդրադառնալով երեխայի շնչառական խնդրին` նշել է, որ դա վաղաժամ ծնվելու հետևանք է։
«Մեր հաշվարկներով երեխան ծնվել է 36 շաբաթականում։ Զարգացման արատներ չեմ տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան։ Երեխայի քաշը 2550 գրամ է, հասակը` 40 սմ։ Շնչում է ինքնուրույն, մենք հատուկ սարքով օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, որպեսզի ավելի ազատ շնչի։ Դա գուցե 2–4 օր տևի»,– ասել է նա։
Բժշկի խոսքով` եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի 20-22 օր։ Դրանից հետո կտեղափոխվի մանկատուն։
Հիշեցնենք, որ նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Լքված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...