Քաղաքականություն

«Աները հումոր է արել, աներոջը բռնել են»․ Նարեկ Կարապետյանը ՔՊ-ին պատմել է «քյաբաբի պատմությունը»

«Աները հումոր է արել, աներոջը բռնել են»․ Նարեկ Կարապետյանը ՔՊ-ին պատմել է «քյաբաբի պատմությունը»
«Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք եք սարքել»։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։Կարապետյանը, խոսելով տարբե�…

«Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք եք սարքել»։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։



Կարապետյանը, խոսելով տարբեր քրեական գործերի մասին, օրինակ է բերել մի դեպք, որը, նրա խոսքով, վերաբերում է «քյաբաբի պատմությանը»։




«Մարդուն դատում են, որովհետև խոսք է տվել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է, իսկ Ալավերդիում մարդուն դատում են նրա համար, որ 2 հոգու բաց կապով ասել է՝ գրանցեք աշխատանքի»,- ասել է նա։




Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից ավելի վաղ հիշատակված «քյաբաբի պատմությանը»՝ Կարապետյանը նշել է․



«Մի պատմություն էլ պարոն Ռուբինյանը ասաց՝ քաբաբի պատմությունը, քաբաբի պատմության մեջ աները և փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են»։




Նրա խոսքով՝ իշխանությունը տարբեր գործերից կարող է առանձին դրվագներ առանձնացնել և ներկայացնել իր ուզած ձևով։




«Դուք յուրաքանչյուր գործ կարող եք կտրել ու ներկայացնել այդպես, բայց ոչ մի բան մեր ժողովրդին չի ստիպի, ու չեք կարողանա համոզել, որ դուք այսքան հոգով իրավացիորեն այստեղ պետք է լինեիք, դուք այսքան պետք է չլինեիք, այստեղ պետք է լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250