ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասիսի ոստիկանները բնակարանագողին բռնեցին դեպքի վայրում. նա ձերբակալվել է
Փետրվարի 13-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Մասիսի Նոր թաղամասի 9-րդ շենքի բնակարաններից մեկը մի տղամարդ է մտել գողություն անելու։ Օպերատիվ խմբերը մեկնեցին հիշյալ թաղամաս ու նախ շրջափակեցին շենքը։ Շուտով Մասիսի ոստիկանները պարզեցին, որ միայնակ բնակվող տանտիկինն աշխատավայրում է։ Բնակարանի դռան փականի մեջ, ներսի կողմից, բանալի կար։ Ոստիկանները նաև տանը շարժ զգացին։
Մինչ տանտիկինը, տեղեկանալով կատարվածի մասին, կվերադառնար, Մասիսի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տուն մտած տղամարդը բացեց դուռը և բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ Վանաձորում բնակվող 38-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործով նախաքննություն է կատարվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 ընկերներով գնացել են 4-րդ ընկերոջ տուն, վիճել, տանտերն էլ դանակահարել էր տուժողին
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները ինքնաձիգներ, ատրճանակներ և ռազմամթերք են հանձնել ոստիկանություն
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաշիրի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել
Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն բացահայտել է. մարտի դաշտից ապօրինի կերպով ՀՀ զենք-զինամթերք տեղափոխած անձը ոստիկան է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետո...