ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեն կեղծ օրակարգ է․ Խանդանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեին։ Նա նշել է, որ այն կեղծ օրակարգ է։
«Բազմիցս է նշվել, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Դա ՀՀ-ում չի քննարկվել և դրա շուրջ գործողություններ չեն կատարվել՝ խոսքը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին է։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ-ն մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը»։,- նշել է նա։
Նա նաև նշեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, ունի իրավունքներ.
«Չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել։
Եթե ի վերջո ՀՀ-ն կայացնի որոշում, որ պետք է դիմի ԵՄ-ին անդամակցելու համար, պետք լինի անցկացնել հանրաքվե, այդ ժամանակ երկուսում անդամակցությունը անհնարին կդառնա, և Հայաստանը իր կամքով մեկից դուրս կգա»։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ
Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոն...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...