ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին
Ռուսաստանի՝ Ուկրաինայում պատերազմի դեմ հանդես եկող գրանցված քաղաքական կուսակցությունը՝ «Յաբլոկոն», Մոսկվայի դատարանի որոշմամբ չի կարող մասնակցել հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Որոշումն ընդունվել է Կրեմլին աջակցող «Ռոդինա» կուսակցության հայցի հիման վրա։ Հայցում «Յաբլոկոն» մեղադրվել է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված կառույցին աջակցելու մեջ՝ իր կայքում «միջազգային ԼԳԲՏ շարժման» օգտին նյութեր հրապարակելու պատճառով։
«Ռոդինան» նաև հեղինակային իրավունքի խախտում է համարել այն, որ «Յաբլոկոյի» ղեկավարներից մեկը հարցազրույցի ժամանակ մեջբերել է խորհրդային «Թող միշտ լինի արևը» երգից տողեր։
Օգոստոսի 10-ին Մոսկվայի դատարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն «Յաբլոկոյի»։ Դատարանի որոշման հրապարակումից հետո ցուցարարներից ոմանք վանկարկել են՝ «Ամո՛թ, ամո՛թ»։
Կուսակցությունն ընտրարշավն անցկացնում էր «Հանուն խաղաղության և ազատության։ Հանուն առանց վախի կյանքի» կարգախոսով՝ հանդես գալով հրադադարի, դիվանագիտության և խաղաղության օգտին։
«Յաբլոկոն» Ռուսաստանի Պետդումայում ներկայացված չէ 2003 թվականից, սակայն դրանից հետո մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ
Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոն...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...